Լրահոս

17.06.2011 16:28


ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացուհիներին ծեծելը

ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացուհիներին ծեծելը

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի ղեկավար Թերի Դևիդսոնը մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացուհիներ, լրագրողներ Ամանդա Էրիքսոնի և Սիլվիա Դևիսի վրա հարձակումը։ Նա ասել է, թե ԱՄՆ դեսպանատունը տեղի ունեցածը դիտարկում է որպես հարձակում ոչ թե լրագրողների, այլ կանանց վրա, որպես հանցագործություն։ Թերի Դևիդսոնի ենթադրությամբ՝ հարձակումը կարող էր գողության, սեռական բռնության կամ էլ այլ նպատակով արված լինել։ Չի բացառվում նաև, որ դա որոշ ուժերի սադրանք է եղել։ Փաստի առիթով հետաքննություն է կատարվում։

Այս խորագրի վերջին նյութերը