Կարծիք

15.07.2021 15:50


Տեղեկացում՝ ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասն ապօրինի զավթելու դեպքով ներկայացրածս հաղորդման մասին

Տեղեկացում՝ ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասն ապօրինի զավթելու դեպքով ներկայացրածս հաղորդման մասին

Ինչպես արդեն հայտնել էի, սույն թվականի մայիսի 17-ին ադրբեջանի զինված զինծառայողների կողմից Հայաստան ներխուժելու, Հայաստանի տարածքի մի մասը զավթելու, Հայ զինվորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպք առթիվ մայիսի 20-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

Դատախազությունը գրությամբ էր պատասխանել, նշելով, թե իբրև իրենք արդեն իսկ այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցել են, սակայն գրությունից ակնհայտ էր, որ քրեական գործը չի հարուցվել քրեական օրենսգրքի այն բոլոր հոդվածներով, որոնց մասին նշել էի։

Դատախազության անգործությունը բողոքարկել էի դատարան և 14․07․2021թ․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարեց բողոքս և դատախազությանը պարտավորեցրեց վերացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի խախտումները։

Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ստանալուց հետո առավել մանրամասն կանդրադառնամ դրան։

Մի բան ակնհայտ է, որ այս քրեական գործերը պետք է քննվեն ոչ միայն ադրբեջանցիների նկատմամբ, ինչը շատ դեպքերում անիմաստ է լինում, այլև այն ղեկավար իշխանավորների վերաբերյալ, ովքեր պարտավոր էին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո անհապաղ և գործուն ջանքեր գործադրել ՀՀ պետական սահմանի պահպանության, թշնամու հարձակման մասին նախապես տեղեկացվելու և այլնի համար։

Այս նպատակով առնվազն պետք է ձեռք բերվեին և սահմանի երկայնքով տեղադրվեին տեսախցիկներ, որոնք տեսանկարահանում են թշնամու տարածքը մի քանի կիլոմետր խորությամբ, այդ եղանակով մշտադիտարկումներ կատարել և նրանց շարժը պահել անընդհատ հսկողության տակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ ուժեր ուղարկվեն կոնկրետ հատված և դիմագրավեն թշնամուն։

Դրա և մանատիպ գործողությունների փոխարեն ՊՆ-ն և ավելի բարձր ղեկավարությունը զբաղված են միայն սուտ հերքումներով, ինչպես նաև արդարացումներով, թե իբրև ձմեռվա պատճառով չեն կարողացել նման գործողություներ կատարել։

Թշնամուն ձմեռը չխանգարեց, որ նախապես որոշի կարևորագույն ստրատեգիական կետերը և գրավի դրանք ու այլևս հետ չգնա։

Հիշեցնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազից պահանջել էի այդ քրեական գործի քննությունը հանձնարարել կենտրոնական քննչական մարմիններին և անձամբ հսկողություն կատարել դրանց նկատմամբ, սակայն այդպիսի բազմաթիվ քրեական գործերը քննվում են Սևանի կայազորային քննչական բաժնի կողմից։

Դե իհարկե, սա էլ հո պաշտոնեական դիրքի չարաշահում չէ, որ քննեն հատակապես կարևոր գործերի գլխավոր վարչությունը, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մամինները նման «երկրորդական» գործեր չեն քննում։

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը