Հունաստանի ֆինանսների նախարար է նշանակվել նախկին պաշտպանության նախարարը
Ինչպես հաղորդում է «AFP»–ն, հունիսի 17–ին Հունաստանի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Էվանգելոս Վենիզելոսը, ով զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։
Մինչ այդ, ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գեորգոս Պապակոնստանտինուն, ով այժմ շրջակա միջավայրի հարցերով նախարարի պաշտոնում է։
Էվանգելոս Վենիզելոսին իր նոր պաշտոնում բանակցություններ են սպասում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ երկրի համար ֆինանսական օժանադկություն ստանալու հարցով, որպեսզի ի վիճակի լինի չխախտել պարտավորությունները։