Կարծիք

15.07.2021 17:00


Էս փոքրամարմին տղեն 33 օր կենաց մահու կռիվ ա տվել. վիրահատությունից առաջ մայրը հասցնում է տեսնել Իշխանին, գիտակցությունը դեռ տեղն է լինում

Էս փոքրամարմին տղեն 33 օր կենաց մահու կռիվ ա տվել. վիրահատությունից առաջ մայրը հասցնում է տեսնել Իշխանին, գիտակցությունը դեռ տեղն է լինում

Իշխան Մանուկյանը Երևանում էր ծնվել։ Բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 30-ին։ «Արա լեռ»-ում էր ծառայում։ Հրետանավոր էր։ 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

Էս փոքրամարմին տղեն 33 օր կենաց մահու կռիվ ա տվել նախ Ջրականում, ապա Հադրութում, Մարտունիում ու Կարմիր Շուկայում։

Շնորհիվ Իշխանի զգոնության՝ արագ հայտնաբերվում է թշնամական «յաշմա» հատուկջակատայինների դիվերսիոն խումբն ու արագ հակագրոհ կազմակերպվում։

Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից Իշխանը ծանր վիրավորում է ստանում Կարմիր շուկայի դիրքերում։ Տեղափոխում են հոսպիտալ, այնուհետև Երևան։ Վիրահատությունից առաջ մայրը հասցնում է տեսնել Իշխանին, գիտակցությունը դեռ տեղն էլ լինում։ Տեսնելով մորն, ուրախանում է։ Մայրն ասում է՝ «Իշխան ջան, կդիմանա՞ս։ Բժիշկներն ասում են, որ պետք է պայքարես, որ ապրես»։ Բռունցքը վերև բարձրացնելով ցույց է տալիս, որ հա, կդիմանամ։

Ավաղ, 5 օր անց՝ նոյեմբերի 5-ին, Իշխանի սիրտը կանգ առավ...

Նա հավերժ մնաց 18 տարեկան։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը