Լրահոս

17.06.2011 15:32


Տարերքը հասել է Թբիլիսի

Տարերքը հասել է Թբիլիսի

Անցած գիշեր տարերքը վրա է հասել Վրաստանի Մցխեթա–Մթիանեթի և Կախեթի շրջաններին։ Հորդառատ անձրևից տուժել են բազմաթիվ գյուղեր։

Մցխեթիի շրջանում ջրի հոսքը դեպի գետ է քշել մեքենան։ Ցագուրամոյում և Ախալսոփլիում տներ են մնացել ջրի տակ։

Առավել բարդ իրավիճակ է Կախեթում, որտեղ ջրի տակ են անցել տները, ճանապարհները, արոտավայրերն ու ցանքատարածությունները։

Տարերքը վնաս է հասցրել նաև Թբիլիսիին։

Տարերքի հասցրած վնասը կհաստատի հատուկ հանձնաժողովը։

Այս խորագրի վերջին նյութերը