Ալիևն, իհարկե, վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։
Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, ոչ թե դրածո, հայրենադավ կապիտուլյանտներ էին, այլ իրենց թերություններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես և հայրենատեր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենա ո՛չ քաղաքական, ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
2018թ-ի պետականակործան իշխանափոխությունից հետո, Ալիևը ստացավ քարտ բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։
Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։
Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկվորներ ենք, և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո, ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։
2018թ-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։
2021թ.-ին, կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալը, արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։
Ալիևն իհարկե ղալաթ է անում, երբ խոսում է Զանգեզուրի,
Սևանի ու Երևանի մասին։ Բայց մեր ժողովրդի մի հատվածը պետք է վերջապես հասկանա, որ նիկոլին վերընտրելը ևս աններելի «ղալաթ անել է» դառնալու։ Եվ առաջիկա պետական ողբերգությունները հենց այդտեղից է սկսվելու։
Թուրքը՝ ի տարբերություն մեզ, հայերիս, նույն հարցով, երկրորդ անգամ չի սխալվում։ Մեր սխալներն ուղղել է պետք։ Ընդ որում՝ առանց նիկոլիզմի։ Այլապես, կստացվի նիկոլից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։
Սթափվել է պետք, որովհետև ապագա վտանգը չափից ավելի ակնհայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լավ են գիտակցում իրենց պետականության դերն ու ազգային շահը։
Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրությունը։ Եվ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ լկտիության հետ բարեկամություն անել։ Կարճ ժամանակ հետո Հայաստանը ոտատակ են տալու։ Ուժեղանալ է պետք, ապաքինվել ու վերականգնվել է պետք։ Հետո նոր մտածել թշնամու հետ բարեկամության ձևերի մասին։
Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից