Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցումը ՀՀ մշակույթի նախարարին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը տեղեկության հարցում է հղել ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանին: Հարցման բովանդակությունը ամբողջությամբ ներկայացվում է ստորեւ:
17 հունիսի, 2011
Տիկին Հ.Պողոսյան,
Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
Հայտնի վարպետների (Մինաս Ավետիսյան, Ռաֆայել Աթոյան, Հակոբ Հակոբյան եւ այլք) նկարած ի՞նչ որմնանկարներ կան Գյումրիում, որոնք հանդիսանում են պետական սեփականություն: Ո՞ր մարմնի հաշվեկշռում են դրանք գտնվում: Խնդրում եմ թվել անուն առ անուն, ըստ գտնվելու վայրերի եւ հեղինակների անունների:
Գյումրիում գտնվող պետական սեփականություն հանդիսացող եւ այս հարցման առաջին կետում հիշատակված որմնանկարները երբվանի՞ց, ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ իրավական ակտ(եր)ով են հայտարարվել որպես պետական սեփականություն:
Վերջին քսան տարում ո՞վ(քեր) եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացրել Գյումրիում գտնվող եւ պետական սեփականություն հանդիսացող վերոհիշյալ որմնանկարները պահպանման եւ զանազան ռիսկերից պաշտպանելու համար: Մշակույթի նախարարության ո՞ր ստորաբաժանումը կամ վարչությունն է պատասխանատու եղել այդ որմնանկարների պահպանության համար:
Ի՞նչ է արժեցել Գյումրուց ՀՀ Կառավարական տուն տեղափոխված Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխումը, վերականգնումն ու տեղադրումը: Ի՞նչ չափեր ունեն այդ որմնանկարները: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման կապալառուն: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման պատվիրատուն: Խնդրում եմ ինձ տրամադրել այդ որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան:
Ի՞նչ է արժեցել 2011 թվի հունիսի 10-ին Գյումրուց Երեւան տարված եւ «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ում տեղադրվելիք Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարների տեղափոխումն ու վերականգնումը: Ի՞նչ չափեր ունեն այդ որմնանկարները: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման կապալառուն: Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է եղել այդ որմնանկարների տեղափոխման, վերականգնման եւ տեղադրման պատվիրատուն: Խնդրում եմ ինձ տրամադրել այդ որմնանկարների տեղափոխման եւ վերականգնման հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան:
Այս հարցման 4 եւ 5 կետում հիշատակված թվով չորս որմնանկարները Շիրակի մարզպետարանի հաշվեկշռից հանելու եւ այլ հաշվեկշիռ տեղափոխելու համար ի՞նչ իրավական հիմնավորումներ են առկա. արդյո՞ք Շիրակի մարզպետը առարկություններ չի ունեցել դրանց տեղափոխման հարցում, ի՞նչ փաստաթղթերով է հաստատված այդ առարկությունների բացակայությունը, խնդրում եմ ինձ տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք կան: