Բելառուսի նախագահը պատրաստ է տնտեսական աղետի դեպքում փակել երկրի սահմանները
«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տնտեսական աղետի դեպքում պատրաստ է փակել երկրի սահմանները։
–Եթե ընդհանրապես աղետ լինի, մենք ամբողջությամբ կփակենք երկրի սահմանները և ներմուծման ճանապարհով կգնենք միայն այն, ինչ մեզ հարկավոր կլինի,–մայրաքաղաք Մինսկում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Լուկաշենկոն։
Վերջին ամիսներին տնտեսության ոլորտում դժվարությունների պատճառով Բելառուսում գների կտրուկ աճ է գրանցվել, իշխանությունները նվազեցրել են ազգային արժույթի փոխարժեքը։ Ամբողջ բնակչությունն ապրանքներ ու արժույթ է գնում։