Գյումրին աստիճանաբար համաշխարհային կենտրոնի է վերածվում
Գյումրիում այսօր ՀՀ կառավարության ներկայացուցիչները հերթական սենսացիոն և ամպագորգոռ հայտարարություններով են հանդես եկել: ՀՀ էկոնոմիկայի նախարարի օգնական-խորհրդական Վահե Դանիելյանը գյումրեցիներին աչքալուսանք է տվել, թե տեխնոպարկն արդեն գոյություն ունի ու գործում է, և կարիք չկա սպասելու, մինչև շենքի դեռևս չմեկնարկած կառուցումն ավարտվի:
–Շենքը կառուցելուն զուգահեռ, կարելի է ասել, որ արդեն տեխնոպարկը կա, պետք չէ սպասել: Երկու տարի հետո ընդամենը շենքն է լինելու իր ավելի մեծ ամբիցիաներով, որովհետև եթե շենքը մեծացավ, պատկերացումները և մասշտաբները կմեծանա,-ասել է էկոնոմիկայի նախարարի օգնական-խորհրդականը:
Գյումրի ժամանած կառավարության ներկայացուցիչները մեծ շուքով բացել են համաշխարհային ճանաչում ունեցող «Դելինք» ընկերության լաբորատորիան։ Տեխնոպարկի տնօրինության կարծիքով՝ «Դելինք»–ի հետազոտական տարածաշրջանային կենտրոնը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, Անդրկովկասում և Միջին Արևելքում:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Գյումրու այսպես կոչված տեխնոպարկի հետ կապված իրադարձությունների ժամանակ անընդհատ շոշափվում են ճանաչում ունեցող ընկերությունների անունները, Գյումրու տեխնոպարկի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը սա բացատրել է իրենց ունեցած շատ մեծ հավակնություններով.
–Ինչքան մեծ ամբիցիա ես ունենում, ենքան փորձում ես ավելի բարձր բանի հասնես: Էս հարցում մենք ամբիցիոզ ենք՝ ուզում ենք ամենալավը անենք, «պլանկան» բավականին բարձր ենք մենք ինքներս մեր համար դրել: Փառք Աստծո, քայլ-քայլ մենք հաղթահարում ենք: Իսկ ճանաչված ընկերություններին Գյումրի բերելը մենք շատ-շատ կարևորում ենք, որովհետև մենք Գյումրին և նրա տեխնոպարկը պետք է հստակ դիրքավորենք թե՛ Հայաստանում, և թե՛ միջազգային ասպարեզում:
Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական-օգնականը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հավակնոտ ծրագրերի կյանքի կոչման համար պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում.
–Այսօր 200 մլն դրամից մի փոքր պակաս երկրի բյուջեն դրել է այս ծրագրերի իրականացման համար: Անցած տարի մենք ևս ականատես եղանք շատ մեծ գումարների ներդրման, բազմաթիվ ծրագրերի իրագործման համար: Ծախսերի մեջ մտնում են ընկերության կառավարման կազմի պահպանումը, դա շատ փոքր մասն է, իսկ հիմնական մասը նոր ընկերությունների, նոր գաղափարների մրցույթներն են և լաբորատորիաների հիմնումն է:
Հավելենք, որ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, թե Գյումրու տեխնոպարկը սկսել է համագործակցել ինքնաթիռներ նախագծող «Միկապրոգրեստեխ» ընկերության հետ, և շուտով նման մի կոնստրուկտորական բյուրո բացվելու է Գյումրիում: Իսկ որպես առաջիկա նպատակ է դիտարկվում Գյումրիում մուլտիմեդիայի լաբորատորիաների ստեղծումը:
Տարօրինակն այն է, որ գյումրեցիները դեռևս չեն գիտակցել, որ իրենք արդեն բնակվում են նոր տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային և միջազգային կենտրոնում, իսկ շատ շուտով համաշխարհային ընկերությունները մրցակցելու են Գյումրիում ներկայացուցչություններ ունենալու համար: Հիշատակվող լաբորատորիաները ևս գյումրեցիների համար անտեսանել են: Տեխնոպարկի առումով գյումրեցիներից մեկը նկատեց հետևյալը.
-Ես չեմ հասկանում՝ ինչքան էդ տեխնոպարկ է, ինչ է, դրա մասին խոսացին, էդքան հացի կարոտ մնացինք: Գյումրին դատարկվե–պրծել է, իրանք տեխնոպարկ կբացեն։ Թող քիչմ քիչ «բառադի» խոսան, ու գործ էնեն»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի