Աշխարհ

14.07.2021 17:20


Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը «կվերադառնա» Սյունիք, Սևան և Երևան

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը «կվերադառնա» Սյունիք, Սևան և Երևան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը «կվերադառնա» Սյունիք, Սևան եւ Երևան, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը։ Մեր հայրենի հողերն են Զանգեզուրը (Սյունիք), մեր հայրենի հողն է ՝ Գեյչան (Սևան), Իրևանը (Երևան)։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,-ասել է Ալիևը:

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Մենք կարծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Պատերազմի շրջանը մնաց անցյալում։ Սակայն, չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասել է Ալիևը:

Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով տեղեկատվություն է ստանում այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Դա մեծ սխալ է Երևանի համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Ես արդեն բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը ՝ մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պատրաստ ենք սկսել նման աշխատանք. Բայց Հայաստանից արձագանք չկա, պաշտոնական արձագանք չկա»,- ասել է նա: «Եթե Հայաստանը դա չի ուզում, դա իր գործն է։ Բայց նա պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»,-զգուշացրել է Ադրբեջանի նախագահը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը