Կարծիք

14.07.2021 16:15


Ռեպրեսիվ մեթոդներով Սյունիքում «քամիներ» անելով հասարակությանը շեղելու օպերացիա է իրականացվում՝ տնտեսությանը մեծ վնաս հասցնելով

Ռեպրեսիվ մեթոդներով Սյունիքում «քամիներ» անելով հասարակությանը շեղելու օպերացիա է իրականացվում՝ տնտեսությանը մեծ վնաս հասցնելով

Պատկերացրեք, որ դուք որոշել եք այլևս «ինչ-որ մեկի ձեռքի տակ չաշխատել» ու հիմնել եք փոքր ձեռնարկություն, ասենք՝ առևտրով եք զբաղվում։ Ամեն օր հազար ու մի խնդիր եք լուծում, բազմաթիվ մարդկանց հետ շփվում, փորձում բոլորի հետ համագործակցության եզրեր գտնել։

(էստեղ ի միջի այլոց ասեմ, որ բիզնեսով զբաղվելն իրականում ավելի դժվար է, քան ինչ-որ տեղ աշխատելը, միֆերին չհավատաք)
Մեկ էլ մի օր «մասկի-շոուի» գլխավոր հերոսները գրեթե ամբողջ կազմով հայտնվում են ձեր վաճառքի կետում։ Էստեղ պատկերացրեք իտալական ֆիլմերի այն տեսարանները, երբ կինը ամուսնու իրերն է պատուհանից թափում։ Այ, ձեր բիզնեսի հետ էլ նույնն է տեղի ունենում. ամեն ինչ խառնում են իրար, քանդում-խառնշտորում, ու երկար ջանքերից հետո, ասենք, քարտուղարուհուն նույն «մասկի-շոու»-ով տանում են։
Ի՞նչ կկատարվի ձեր բիզնեսի, ներդրումների, հետագա պլանների հետ։ Ճիշտ է, ի չիք կդառնան։
Հիմա պատկերացրեք, որ նույն բանն է կատարվում Հայաստանի ամենախոշոր հարկատուի հետ։
Ո՞րն է սրա հետևանքը։ Ճիշտ է, կազմակերպության գործունեության խաթարման արդյունքում ֆինանսական միջոցների հոսքի դադար դեպի բյուջե՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Օրինակ,
⏺ Ներդրումային միջավայրի վատթարացում,
⏺ Բյուջեի պակասուրդի, բնականաբար նաև պետական պարտքի ավելացում,
⏺ Աղքատության աճ,
⏺ Արտագաղթ,
⏺ Տնտեսության թուլացում ու այդպես նեգատիվի երկար ցանկ։
Չե՞ն հասկանում «պողպատի» «մանդատի», իսկ իրականում պողպատի ձուլածո ատամների տերերը։ Գուցե և չեն հասկանում, բայց ակնհայտ է, որ «մի գիժ քարը գցում է ձորը, յոթը խելոք փորձելու են հանել»։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ռեպրեսիվ մեթոդներով Սյունիքում «քամիներ» անելով հասարակությանը շեղելու օպերացիա է իրականացվում՝ տնտեսությանը մեծ վնաս հասցնելով։ Ու էստեղ իրավիճակը և դրա հետևանաքները չհասկանալու հոտ անգամ չի գալիս։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը