Կառավարության շենքի պահապանը զուգարանում կորցրել է ատրճանակը
Յակուտիայի կառավարության շենքի պահապաններից մեկը լիցքավորված պահունակով ատրճանակը կորցրել է զուգարանում։ Ինչպես տեղեկացրել են այդ տարածաշրջանի ոստիկանությունից, անվտանգության աշխատակիցը ծառայության մեջ է եղել Յակուտիայի կառավարության շենքում։ Երբ գնացել է զուգարան, հանել է ատրճանակը և դրել հատակին՝ զուգարանակոնքի մոտ։ Սակայն հետո մոռացել է այն վերցնել։ Պահապանը զենքի կորուստը հայտնաբերել է մեկ ժամ անց, սակայն երբ վերադարձել է զուգարան, ատրճանակն այլևս այնտեղ չի եղել։ Շենքում և շենքի հարևանությամբ ատրճանակի փնտրտուքն ապարդյուն է անցել։ Չի օգնել նաև հայտարարությունը՝ անանուն կերպով տեղեկացնել ատրճանակի վայրը կամ էլ վերադաձնել այն։ Անվտանգության աշխատակցի և նրա ղեկավարության հարցով այժմ ծառայողական քննություն է ընթանում։ Տեղեկացվում է նաև, որ դեպքի ժամանակ կառավարության շենքի մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչն անջատված է եղել, քանի որ այն միացվում է միայն անվտանգության բարձր մակարդակի կամ էլ մեծ քանակությամբ հյուրերով միջոցառումների ժամանակ։