Սույն թվականի հունիսի 8-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը քաղաքացիների ընդունելության ժամանակ հանդիպել էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից 85-ամյա Հարություն Թադեւոսյանին, ում Կոտայքի մարզպետարանը մերժում է օրական 150 դրամանոց բժշկական բինտով եւ բամբակով ապահովելը, ինչը նախկինում տրամադրում էր:
Այդ առնչությամբ պատգամավորը նամակ էր հղել ՀՀ վարչապետին եւ այդ մասին մամլո հաղորդագրություն էր տարածել: Հունիսի 15-ին Անահիտ Բախշյանը ստացել է նամակ ՀՀ Կոտայքի մարզպետից, որում գրված է, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակից 85-ամյա Հարություն Թադեւոսյանին բուժ. պարագաներ տրամադրելը բարի կամքի դրսեւորում է եղել եւ այսուհետ չի հատկացվելու, քանի որ «մասնագիտական-փորձագիտական վերլուծությունների արդյունքները հստակեցրել են գործընթացի կազմակերպման մոտեցումներն ու հիմք հանդիսացել, որպեսզի այսուհետ անվճար տրամադրվող դեղորայքը տարանջատվի այլ բուժ. Պարագաներից»։ Գրության մեջ այդպես էլ չի պարզաբանվում, թե նույնիսկ վերոնշյալ վերլուծության պարագայում ինչու՞ անհետացավ այդ բարի կամքի դրսեւորումը Հայրենական մեծ պատերազմի մասնակցի նկատմամբ:
Բացի այդ, մարզպետը մի քանի կետով փորձում է բացատրել, թե ինչպես պետք է աշխատի պատգամավորը: Եթե նույն ջանասիրությամբ, որով Կոտայքի մարզետը փորձել է ընդգծել Անահիտ Բախշյանի թերացումները, նա իր գործելաոճի թերությունները նկատեր եւ փորձեր շտկել, ապա Կոտայքի մարզի բնակիչները սոցիալական, կրթական, մշակութային, էկոլոգիական անթույլատրելի պայմաններում չէին ապրի:
Կոտայքի մարզպետն այլեւս բարի կամք չունի՞

«Ժառանգություն» կուսակցություն