Հայաստանում իրականացվում է պետական ահաբեկչություն։ Պաշտոնակատար կոչեցյալ ղժղժանի հրահանգով ողորմելի քննչական մարմինները «ժողովրդի թշնամիների» դեմ քրեական գործեր են թխում, ողորմելի ոստիկանությունը նրանց նկատմամբ բռնություններ է կիրառում, ողորմելի դատախազությունը հաստատում մեղադրանքը, ողորմելի դատավորները կայացնում են կալանքի որոշումներ։ Ահաբեկելով «ցուցմունքներ» են կորզում արդեն ոչ թե հպարտ, այլ խեղճուկրակ ժողովրդից։
Այս ամենը տեսնելով՝ հիշեցի 2009թ․ զրույցս մի քաղաքական գործչի հետ։ Այդ գործիչը 2008թ․ ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ կողմնակիցներից էր։ Ի տարբերություն այլ գործիչների՝ նա ինձ հետ հարաբերությունները չէր խզել այն բանի համար, որ ես չէի միացել այդ հակաարցախյան շարժմանը։ Ինչևէ, նստած սուրճ էինք խմում և զրուցում, հանկարծ զրուցակիցս անսպասելի մտքեր ասաց․
-Հիմա ես մտածում եմ, թե ինչ լավ էր, որ 2008թ․ իշխանության չեկանք։
Տեսնելով իմ զարմացած հայացքը՝ զրուցակիցս շարունակեց․
-Եթե հաղթեինք, գիտե՞ս, թե ով էր լինելու ԱԱԾ ղեկավարը․․․ Նիկոլը և այդ ժամանակ բոլորս Բերիային երանի կտայինք․․․
Հայաստանում իրականացվում է պետական ահաբեկչություն