Լրահոս

17.06.2011 14:16


Հայ–վրացական հոգևոր խնդիրները ՀՀ–ի մեղմ քաղաքականության արդյո՞ւնք

Հայ–վրացական հոգևոր խնդիրները ՀՀ–ի մեղմ քաղաքականության արդյո՞ւնք

–Հայաստանի իշխանությունները Վրաստանի հետ հարաբերություններում բավական մեղմ դիրքորոշում են որդեգրել։ Ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է կոշտացնեն իրենց դիրքորոշումը Վրաստանի հետ վարվող քաղաքականությունում։ Պետք է Վրաստանի ու ջավախահայության հիմնախնդիրները մշտապես պահեն օրակարգում ու օրակարգի առաջին կետերում, որի հետևանքով Վրաստանի իշխանություններն անպայման կընկրկեն։ Մինչդեռ այդ մեղմ քաղաքականության արդյունք են նաև այսօրվա հոգևոր ոլորտի այս խնդիրները, որոնք վրացական հոգևոր իշխանություններն են առաջ քաշում,–«Ընտրություն» ակումբում ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը