Լրահոս

17.06.2011 14:06


Ջութակահար Հրաչյա Ավանեսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել

Ջութակահար Հրաչյա Ավանեսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել

Նկատի առնելով ջութակահար Հրաչյա Ավանեսյանի երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան` ՀՀ կառավարությունը նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2012 թ. գարնանային զորակոչը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է բոլոր երաժշտական մրցույթների մեջ և համարվում է երաժշտության օլիմպիադան: Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300-ից ավելի տեսաերիզ, դրանցից ընտրվել է ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաև Հրաչյայի կատարումը:

Հրաչյա Ավանեսյանի խնդրանքն էր, որ մի քանի օրով դադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը, որը հայտարարվել էր բանակից խուսափելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը