Կարծիք

13.07.2021 14:02


Սյունիքի համայնքապետերին են ձերբակալում, որ հարկ եղած ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանությունը ոչ ոք չկարողանա կազմակերպե՞լ

Սյունիքի համայնքապետերին են ձերբակալում, որ հարկ եղած ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանությունը ոչ ոք չկարողանա կազմակերպե՞լ

1. Բանակ պետք չէ․ տարածքներ կորցրած ու դեռ կորցնող երկրում կրճատվում է բանակի ֆինանսավորումը՝ չնայած, որ տարբեր գնահատականներով, այդ երկիրը 3-5 միլիարդ դոլլարի կորուստ է ունեցել վերջին պատերազմում ու վերականգնելու փոխարեն, ընդհակառակը, կրճատում է ֆինանսավորումը, ինչո՞ւ է կրճատում, որովհետև որոշել է բանակի ֆունկցիան հանձնել ուրիշի՞ն:

Չնայած ստորագրված փաստաթղթի, որտեղ հստակ նշված է առանց նախապայմանների գերիների վերադարձը, գերիների դիմաց «որպես բարի կամքի դրսևորում» հանձնում է ականապատման քարտեզները: Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գումարների մասին է խոսքը, որքա՞ն արժեին այդ ականները:

Բանակից ազատվում են հաղթած հրամանատարներ ու պարգևատրում գերիներին, իբր՝ գերի ընկնելը հերոսություն է: Ինչու՞, չգիտեմ, դուք ասեք։

2. Արտաքին գործերի նախարարությունը նախարար չունի, փոխնախարարներ չունի, գլխատված է, փաստածի չի գործում, միգեցե որովհետև նույնիսկ դիվանագիտությունը անհրաժեշտ չի՞, այլո՞ք են կատարելու այդ ֆունկցիան: Ինչո՞ւ, չգիտեմ, դուք ասեք։

3. Գյուղնախարարություն չկա, փակվել և էկոնոմիկայի նախարարության կողմից ստանձնած պատասխանատվությունը փոշիացվել է, ժառանգած աշխատակազմը կազմաքանդվել է, գործառույթները ոչնչացվել են, միգուցե, որովհետև կանխավ պայմա՞ն էր գյուղատնտեսությունը ոչնչացնել: Ինչո՞ւ, չգիտեմ, դուք ասեք։

3. Մշակույթի նախարարությունը փակվեց, ձուլվեց, բոլոր մշակութային ծրագրերը կա՛մ փակվեցին, կա՛մ կրճատվեցին: Միգուցե, որովհետև խնդիր կար ոչնչացնել մշակույթը, ազգին ավելի հեշտ ասիմիլացնելու, այլ մշակույթին ձուլելու նպատակո՞վ: Ինչո՞ւ: Չգիտեմ, դուք ասեք:

4. Սփյուռքի հետ հարաբերությունները ոչնչացվեցին, նախարարությունը փակվեց, կազմը ոչնչացվեց, մի ինչ-որ տարօրինակ տղա դեռ շարունակում է քանդել: Մեծ շուքով ու արդյունավետ Հայաստան-Սփյուռք համաժողովները ոչնչացվեցին, Համահայկական խաղերը, երբ ամբողջ աշխարհից Հայաստան էին գալիս սպորտսմեններ, գցեց Արցախի ջեբը, ու արդեն երկու տարի է՝ չի անցկացվում, «Արի տուն» ծրագիրը դարձավ «Քայլ արա տուն», ինչը նշանակում է՝ զուտ սեմանտիկ, բովանդակային, Տուն մի արի, ուղղակի մի քայլ արա, ինչը իր հերթին նշանակում է, որ ոչ ոք քեզ չի սպասում, ուղղակի մի քայլ արա, մտի, դուրս արի: Բոլոր կապերը Սփյուռքի հետ կազմաքանդվում են: Ինչո՞ւ, չգիտեմ, դուք ասեք։

5. Գիշերօթիկները փակվեցին: Ինչը նշանակում է, մենք` պետությունը, հոգ չենք տանելու այն երեխաների համար, որոնց ծնողը չի կարողանում պահել, ընենց որ՝ երեխա անկապ մի ունեցեք, մտածեք, նոր ունեցեք, մենք` փաս, ուղղակի եղածին երկու կոպեկ կտանք, պահեցիք` պահեցիք, չէ՝ չէ, դուք գիտեք, ու դա այն պայմաններում որ, խայտառակ դեմոգրաֆիկ պատկեր է, ու ամբողջ աշխարհում ամեն ինչ անում են, որ խրախուսեն ծնելիությունը.․. ինչո՞ւ, չգիտեմ, դուք ասեք։

6. Երկու ամիս է՝ Հայաստանի տարածքով զբոսնում են թշնամի երկրի զինվորներ, տեղավորվում, տնավորվում, պոստեր կառուցում, ճանապարհներ բացում իրենց համար, 6 հայ զինվոր գերեվարվարում, գյուղական արոտավայրեր զավթում, անասուններին գողանում, տներին տիրանում, իսկ ոմանք Սյունիքի համայնքապետերի են ձերբակալում, որ հարկ եղած ժամանակ ժողովրդի ինքնապաշտպանությունը ոչ ոք չկարողանա կազմակերպե՞լ: Ինչո՞ւ: Չգիտեմ, չգիտեմ... դուք ասեք:

7. Հայաստանի ու Արցախի ջրային անվտանգությունը պատերազմով ոչնչացվեց, պատերազմից հետո էլ Հայաստանի երկրորդ խոշորագույն խմելու ջրի պաշար հանդիսացող Սև լիճը տվեց թշնամուն՝ ասելով, որ տարվա կեսը ձյուն ա, ում ա պետք էդ անմարդաբնակ հողերը՝ չհասկանալով նույնիսկ, որ այս աշխարհում միայն մի բան կա, որը ավելացման ենթակա չէ` հողը, որի մակերեսը ավելացման ենթակա չէ, այ տխմար, և միայն մեկ խնդիր կա, որը համաշխարհային է` խմելու ջրի խնդիրը: Ինչո՞ւ... չգիտեմ, եթե կարող եք` ասեք։

Շարունակել կարելի է անվերջ...

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը