Լրահոս

17.06.2011 13:52


Շիրակ Թորոսյան. «Վրաց հոգևոր ու աշխարհիկ իշխանությունները ցանկություն չունեն…»

Շիրակ Թորոսյան. «Վրաց հոգևոր ու աշխարհիկ իշխանությունները ցանկություն չունեն…»

Այն տեսանկյունից, որ այդ տարածաշրջանը տասնամյակներ շարունակ չէր տեսել կաթողիկոսի այցելություն, կաթողիկոսի այցը Վրաստան պատմական ու շատ ոգևորիչ էր, որովհետև Ջավախքի ու Վրաստանի հայությունը նաև հոգևոր սննդի կարիք ունի,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի այցելությունը Վրաստան՝ ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Այդուհանդերձ, գործնական առումով, ըստ նրա, խնդիրներ առաջացան, որոնք ուղղակի վրացական կողմը հարուցեց՝ փաստի առաջ կանգնեցնելով ՀՀ պատվիրակությանը և ցույց տալով ևս մեկ անգամ, որ վիրահայության նկատմամբ իրենց վարած քաղաքականությունը, այդ թվում՝ հոգևոր ոլորտում, խտրական է։

Այս առումով նա ընդգծել է վրացական կողմի հրապարակած կոմունիկեի տեքստը, որն ապացուցում է, որ վրացական կողմը փորձում էր փակուղի առաջացնել օրակարգային հարցերը քննարկելու ընթացքում։

Ընդգծելով վրացական կողմի բարձրացրած հարցերը՝ Շիրակ Թորոսյանն ասել է, որ դա նշանակում է, որ վրաց հոգևոր, ինչպես նաև աշխարհիկ իշխանությունները ցանկություն ու քաղաքական կամք չունեն խնդիրները լուծելու և գոնե հոգևոր ոլորտում պարզ ճակատով իրար աչքերի նայելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը