«kp.ru»–ն հայտնում է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հորդառատ անձրևները ջրի հսկայական հոսք են գոյացրել։
Մի շարք թաղամասերում ջրի տակ են անցել տների ոչ միայն առաջին, այլև երկրորդ հարկերը։ Դրանից բացի, ժամանակավորապես ծածկվել են մետրոյի որոշ կայարաններ ու ստորգետնյա անցումներ։
Շատ վարորդներ հազիվ են կարողացել դուրս գալ ավտոմեքենաներից ու փրկել իրենց կյանքը։
Ուժեղ կարկուտը ջարդել է խանութների ցուցափեղկերն ու շենքերի ապակիները։ Տասնյակ մարդկանց կոտրվածքներով ու վնասվածքներով տեղափոխում են հիվանդանոցներ։
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայի քաղաքապետարանը հայտարարել է, թե հունիսի 21–ից անձրևները կդադարեն։
Հեղեղները ծածկել են Թուրքիայի մայրաքաղաքը