Լրահոս

17.06.2011 13:05


Արթուր Աբրահամը ժամանել է Երևան՝ ամուսնանալու

Արթուր Աբրահամը ժամանել է Երևան՝ ամուսնանալու

Այսօր հանրահայտ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մամուլի ասուլիս է տվել և հայտարարել, որ Հայաստան է ժամանել ամուսնանալու նպատակով:

–Հայաստան ժամանելուս նպատակներից մեկն ամուսնությունն է: Հարսնացուս սովորական աղջիկ է, հանրությունը չի ճանաչում նրան,–հայտարարել է բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամն ասել է նաև, որ իր կարիերան ավարտելուց հետո Հայաստանում ցանկանում է բռնցքամարտի դպրոց ստեղծել, որտեղ կդասավանդեն նաև անգլերեն և գերմաներեն:

–Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ, դրա համար էլ շատերը մեկնում են այլ երկրներ: Մենք տաղանդավոր մարզիկներ ունենք,–նշել է նա:

Աբրահամը նաև 100 հազ եվրոյի օգնություն կտրամադրի Ենգիբարյանի անվան դպրոցին՝ այն դպրոցին, որտեղ ժամանակին մարզվել է նաև ինքը։

Բռնցքամարտիկի համար անակնկալ է եղել, որ երգչուհի Էմմին դուրս է մնացել «Եվրատեսիլի» կիսաեզրափակչից։

Ես գտնում եմ, որ դա էլ է քաղաքականություն,–ասել է նա։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նկարահանվել էր Էմմիի «Բում-բում» տեսահոլովակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը