Աշխարհ

13.07.2021 17:56


Մադուրոն հայտնել է վերջին շրջանում իր դեմ կատարված 2 մահափորձի մասին

Մադուրոն հայտնել է վերջին շրջանում իր դեմ կատարված 2 մահափորձի մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ վերջին շրջանում կանխվել է իր նկատմամբ 2 մահափորձ, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Մադուրոյի պնդամբ՝ մահափորձերից առաջինն արվել է Կարաբոբոյի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարաության ժամանակ՝ անօդաչու թռչող սարքի միջոցով։ Մադուրոն նշել է, որ մահափորձը կանխվել է, սակայն սրա մասին խոսում է առաջին անգամ, քանի որ դեռևս հետաքննություն է ընթանում։

Նա նշել է, որ երկրորդ անգամ իր նկատմամբ մահափորձ իրականացրել են հուլիսի 5-ին՝ Վենեսուելայի անկախության հռչակագրի ստորագրման օրը։

Լրատվականը գործակալությունը հիշեցրել է, որ Մադուրոյի նկատմամբ մահափորձեր նախկինում նույնպես եղել են․ 2018 թվականին նրան կրկին փորձել են սպանել անօդաչու թռչող սարքի միջոցով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը