Լրահոս

17.06.2011 12:59


Հարավային Կորեան հրթիռներ է տեղակայել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սահմանին

Հարավային Կորեան հրթիռներ է տեղակայել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սահմանին

Ինչպես հաղորդում է «Տոնա Իլբո» թերթը, հղում անելով հարավկորեական ռազմական շրջանի աղբյուրը, Հարավային Կորեայի իշխանությունները Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սահմանին հրթիռային համակարգեր են տեղակայել։ Խոսքն ամերիկյան բալիստիկական «ATACMS» տիպի կարճ հեռավորության հրթիռների մասին է, որոնք ունակ են ցնցելու Փհենյանը։

Փորձագետների  խոսքերով՝ հրթիռները տեղակայվել են այն նպատակով, որ Փհենյանին հասկացնեն, թե հյուսիսից ցանկացած հարձակում անպատասխան չի մնա։

Թերթը հիշեցնում է, որ հյուսիսկորեացիները դեռ ապրիլին էին հարձակմամբ սպառնացել  հարավկորեացիներին՝ ի պատասխան ԿԺԴՀ–ի բնակիչների շրջանում քարոզչական թերթիկների տարածման։

Բացի այդ, հյուսիսցիների ծայրահեղ դժգոհությունն են առաջացրել  ԶԼՄ–ում տարածված այն հավաստիացումները, որ Հարավային Կորեայի ռազմական հրաձգարաններում որպես թիրախ օգտագործվում է ԿԺԴՀ–ի ղեկավար Կիմ Չեն Իրայի հավանական փոխանորդ Կիմ Չոն Ընայի նկարը։

Անհանգստության առիթ կարող էր լինել նաև մայիսի վերջին արված ԿԺԴՀ–ի ղեկավարության այն հայտարարությունը, թե իրենք հրաժարվում են որևէ բանակցություն վարել հարավկորեացիների նախագահ Լի Մեն Բակայի հետ, որին դավաճան են անվանել։

«AFP»–ն էլ հայտնում է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել հրթիռների տեղակայման մասին լուրերը։

Այս խորագրի վերջին նյութերը