Կարծիք

13.07.2021 09:15


Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել

Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել

Այսօր սահմանադրական դատարանում էի: Հարցերին պատասխանում էր գնդապետի ուսադիրներով մի բարձրաստիճան դատախազ: Կոնկրետ չգիտեմ ով է, ինչ է աշխատում: Ակնհայտ էր, որ գրագետ դատախազ է: Իսկ գրագիտությունը վկայում է այն մասին, որ նախկիններից մնացած դատախազ է: Ինչպես ասում է կապիտուլյանտը՝ նախկինների մնացուկ:

Այդ գրագետ դատախազը պատասխանելով բռնության սպառնալիքին վերաբերվող հարցին մոտավորապես այսպիսի միտք արտահայտեց. մուրճը ձեռքիդ բռնության կոչերը բռնության կոչեր չեն, եթե այդ կոչերն անելուց հետո լեզուդ կծել ես:

Նայում էի գնդապետ դատախազի դեմքին ու ցավ ապրում: Ցավ էի ապրում տեսնելով, թե ինչպես են նախ դատախազությունը արժեզրկել, հետո՝ այդ գրագետ գնդապետ դատախազին պատվազրկել:

Իսկ ամենավատն այն էր, որ դատախազի դեմքին գրված էր, որ ինքը գիտակցում և ամաչում է...

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը