Մեզ հետ պատահել է մեծագույն չարիքը` մենք իմաստազրկվել ենք
Մեռելոց է ... Հորս մոտ էի` Աբովյանի գերեզմանատանը։
Աչքիս դիպավ` ինչպես են վերջին տարիներին մի քանի անգամ բազմապատկված գերեզմանատան բլուրներից մեկին շարք կանգնած ծածանվում եռագույնները ... Տղե՜րքն են ...
Մի պահ ինձ բռնեցի մտքի վրա` ինչպե՞ս ենք շարունակում ապրել հաղթական Եռաբլուրը պարտությամբ եռապատկելուց, ամեն գերեզմանատանն էսքան նահատակված դրոշ շարելուց հետո ... Էս ո՞նց դարձանք ինչպես դասականը կասեր` անտեղյակ դավին, ցավին` անտարբեր։
Հա՛, ապրել է պետք, բայց մինչ Տղերքի, մեր անցավորաց չապրած կյանքերը չիմաստավորենք, քանի՞ կոտրած գրոշ արժե մեր կյանքերը ... Մեզ հետ պատահել է մեծագույն չարիքը` մենք իմաստազրկվել ենք, ուրեմն իմա՛ստ է պետք մեզ, մեր ազգին, մեր պետությանը ...
Ու միք փորձի ձևացնել` ոչինչ չի եղել` ինքներդ գիտեք` կույր եք մի աչքով և կաղ մի ոտքից, կիսատ եք, հաշմված եք, դատարկ եք` անկախ ձեր ֆիզիկական առողջությունից կամ ուտեստների ծանրությունից ճկվող սեղաններից ու ոչինչ եք, քանի դեռ իմաստազուրկ եք և չեք իմաստավորվել` նախևառաջ հանուն պետականության ընկածների գործն անավարտ թողնելով։
Մեռնողներին երանի պիտի տանք, քանի դեռ անկարող ենք դառնալ մարդուց անհատականություն և ազգ ժողովրդից։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից