Գիտե՞ք՝ ինչն է քաղաքականությունն անբարոյական դարձնում՝ անբարոյական մարդիկ
Գիտե՞ք՝ ինչն է քաղաքականությունն անբարոյական դարձնում: Անբարոյական մարդիկ և միայն մարդիկ: Անբարոյականություն է իշխանության գալ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, ղեկավարել «Ղարաբաղ կոմիտեն» կամ անդամ լինել, իսկ իշխանության գալուց հետո ասել, որ «Ղարաբաղը պետք է տրվի Ադրբեջանին»:
Մեկ այլ բան նույնպես անբարոյականություն է. ասել, որ «ղարաբաղցիները թուրք են», որ նրանք «դարեր շարունակ պառկել են թուրքերի տակ», կեղտոտ արշավ անել ղարաբաղցիների դեմ, իսկ Ղարաբաղը հանձնելուց հետո Թուրքիայի հետ համագործակցության ծրագրեր կազմել: Ղարաբաղը գործարքի առարկա դարձնել, որպեսզի այն հանձնելով թույլ տալ, որ թուրքական կապիտալը, թուրքերը մտնեն Հայաստան, նրանց «քաղաքական տանիք» տալ։
Դուք ցանկանում էիք հանձնել Ղարաբաղը, որպեսզի կարողանաք էժան ու ցածրորակ բենզին բերել ոչ միայն Իրանից, այլ նաև Թուրքիայից և Ադրբեջանից և վաճառեք այն «հպաաաաարտ» քաղաքացիների վրա: Հիմա ովքե՞ր են թուրքերը, դո՞ւք, թե՞ Ղարաբաղի ժողովուրդը:
Ձեզ համար նախ 1991-ին Ղարաբաղը դարձավ գործիք, որով կարող էիր գալ իշխանության, իսկ այժմ այն դարձել է միջոց՝ իրականացնելու ձեր «երկնագույն երազանքը» և Հայաստանը վերածելու արևելյան բազարի: Իսկ ինքներդ ձեզ դուք այնտեղ տեսնում եք որպես «արեւելյան բազար Հայաստանի» վեզիրներ: Հըն, ովքե՞ր են, ի վերջո, թուրքերը, դո՞ւք, թե՞ ղարաբաղցիները, ովքեր այսքան տարի ապրել են թուրքական չարիքի դեմ պայքարի առաջնագծում, և ինչո՞ւ է քաղաքականությունն անբարոյական դարձել: Ձե՛զ։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից