Լրահոս

17.06.2011 11:56


Աստղաբան–էզոթերիկը զգուշացնում է

Աստղաբան–էզոթերիկը զգուշացնում է

Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը «7օր»–ին ասել է, որ այս տարվա օգոստոսի 25–ն ամենաբարդ օրն է լինելու։ Այդ օրը վտանգված են լինելու թե՛ Հայաստանի պետական սահմանները, թե՛ բանակը, և թե՛ հասարակական իրավիճակի գերլարում է սպասվում։

–Եթե այդ օրն ինչ–որ հանրային միջոցառումներ լինեն, օրինակ՝ միտինգներ, ոստիկաններն ագրեսիվության դրսևորումներ ցույց կտան, չմտածված քայլեր կլինեն, և հնարավոր են նաև ծանր հետևանքներ։ Բոլոր նշանները պետք է զգուշանան։ Առավել խոցելի կլինեն հատկապես խոյերը, կույսերը, կարիճները, աղեղնավորներն ու այծեղջյուրները։ Ե՛վ այդ միտինգների կազմակերպիչները պետք է ավելի զգոն լինեն, և՛ նրանք, ովքեր հասարակական կարգն են փորձում պահպանել։ Այս շրջանում սպասվում են նաև տարբեր խախտումներ։ Հատկապես պաշտոնատար անձանց կողմից շատ լուրջ չարաշահումներ կլինեն։ Պետք է զգուշանալ նաև յուրաքանչյուր երկարաժամկետ պայմանագրի կնքումից,–ընդգծել է աստղաբան–էզոթերիկը։

Նրա խոսքերով՝ 2011–ին Հայաստանի իշխանական համակարգում փոփոխություններ սպասվում են, բայց ոչ հեղափոխության միջոցով։

–Ինչ–որ պաշտոնյաներ կհեռացվեն աշխատանքից, և նրանց փոխարեն ուրիշները կնշանակվեն,–օրինակ է բերել Գուրգեն Հովհաննիսյանը։

Հունիսի 15–ին տեղի ունեցած լուսնի խավարումն էլ նա համարում է բացասական իրադարձությունների նախանշան.

–Դեռևս հնուց ասում էին, որ եթե լուսինը կարմրում է, դա արյունահեղությունների, խոշոր պատերազմների, խոշոր խնդիրների նշան է։ Պետք է զգուշանանք, պետք է կանխենք մեր երկրում տեղի ունենալիք իրադարձությունները։ Այն, որ Կանադայում, Հյուսիսային Ամերիկայում չի երևացել լուսնի խավարումը, նշանակում է, որ այդ երկրները ձերբազատված կլինեն պատերազմներից։ Որտեղ ավելի լավ է երևացել, այդ տարածքներն ավելի վտանգված են։ Հայստանում շատ լավ է երևացել, այնպես որ մենք էլ պետք է զգույշ լինենք և ամեն մի քայլ կշռադատված անենք, ավելի խելացի գործենք, հույսներս այլ բաների վրա չդնենք, հարցերը դիվանագիտորեն լուծենք։

Աստղաբան–էզոթերիկը կանխատեսել է նաև, որ բացասական դեպքեր կգրանցվեն նաև 2011թ. հունիսի 22–ին։ Կոնկրետ երկվորյակների, խեցգետինների, աղեղնավորների, ջրհոսների և ձկների նշանների տակ ծնվածների շրջանում կշատանան թունավորումները, նյարդային համակարգի գերլարում կլինի։ Իսկ ընդհանրապես Հայաստանում ջրի տարերքի հետ կապված աղետներ կլինեն, որոնք կարտահայտվեն կարկուտների, ջրհեղեղների տեսքով, իսկ ողջ աշխարհում, հատկապես Իտալիայում ու Ֆրանսիայում, մեծ կլինի ցունամիների հավանականությունը։

Այս ամռան ընթացքում վտանգավոր շրջան է համարվում նաև օգոստոսի 11–ը, երբ կշատանան ինքնասպանության դեպքերը, սողանքները, ստորգետնյա ջրերի ակտիվացում կգրանցվի։ Մասնագետը խորհուրդ է տալիս օգոստոսի 11–ին խուսափել գետնանցումներից, մետրոյից և գետնի տակ գտնվող նման այլ վայրերից։ Այս օրը հատկապես կազդի կարիճի, այծեղջյուրի, ջրհոսի նշանների տակ ծնվածների վրա։

Բայց ամեն ինչ այդքան մռայլ չէ։ Նշվում է նաև ամառվա լավագույն օրը՝ հուլիսի 9–ը։ Այդ օրը նախաձեռնված ֆինանսական հարցերը, նոր սկսվող գործերը, նույնիսկ ամուսնությունները շատ լավ կընթանան։ Հատկապես հաջողակ կլինեն ցուլի, կույսի և կշեռքի նշանների տակ ծնվածները։

Երեխա բեղմնավորելու ամենանպաստավոր օրերն են 2011–ի օգոտոստոսի 16–ը, սեպտեմբերի 3–ը, դեկտեմբերի 22–ը։ Խոսքը վերաբերում է հատկապես խոյերին, խեցգետիններին, առյուծներին և ջրհոսներին։ Այդ օրերին ծնվող երեխաներն էլ կլինեն առողջ, տաղանդավոր և շնորհալի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը