Լրահոս

17.06.2011 11:55


Նավակը շրջվել է. տուժած կնոջ որոնողական աշխատանքները շարունակվում են

Հունիսի 16-ին ՝ժամը  23.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում փչովի նավակով շրջվել է քաղաքացի:

Տեղում պարզվել է, որ տուժողը 20-21 տարեկան կին է. դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում, իսկ ոստիկանության աշխատակիցների և Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով (Գառնի և Հացավան գյուղերի հարակից հատ­ված­նե­րում) իրականացվել են որոնողա­կան աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին դադարեցվել են և կշարունակվեն հաջորդ օրը՝ առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը