Ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը, նա 63-ամյա բժիշկ է
Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Acento լրատվականին։ Այս մասին հայտնել է Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլը։
«Երբ բանդիտների գործողությունը կասեցվել է, առաջին մարդն, ում նրանք զանգահարել են, էմանուել Սանոնն է եղել»,-ասել է ոստիկանության գլխավոր տնօրենը և նշել, որ հանցագործության դրդապատճառները քաղաքական են եղել:
Ձերբակալվածը Հայիթիի 63-ամյա քաղաքացի բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնն է։
Հայտնի է, որ իրավապահ մարմինները փնտրում են ևս երկու ենթադրյալ կազմակերպիչները, որոնք կապ ունեն Սանոնի հետ, սակայն նրանց անունները չեն հրապարակվում։ Հետաքննության տվյալների համաձայն՝ Էմանուել Սանոնը կապվել է ԱՄՆ-ում գործող վենեսուելական անվտանգության աշխատակիցներ տրամադրող կազմակերպության հետ՝ ենթադրաբար կազմակերպելով կոլումբացիների հավաքագրումը, որոնք այժմ մեղադրվում են նախագահի սպանության համար։ Սանոնն իր անվտանգությունն ապահովելու նպատակով վարձած Կոլումբիայի մի քանի քաղաքացիների ուղեկցությամբ Հայիթի է ժամանել մասնավոր չվերթով։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ անհայտ անձինք գրոհել էին Հայիթիի նախագահի նստավայրը, սպանել նրան և վիրավորել տիկնոջը: Հաղորդվել էր, որ առաջին տիկինը նույնպես մահացել է ստացած վնասվածքներից, սակայն ավելի ուշ այդ լուրը հերքվել էր: Երկրում ռազմական դրություն է հայտարարվել:
Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:
Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության համար կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են 28 ենթադրյալ հանցագործների ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործի շրջանակում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ վարձկանները պետության ղեկավարին սպանելու առաջադրանք չեն ունեցել: Վարձկանների նպատակը եղել է դատավորի հրամանով նախագահին ձերբակալելը, և ոչ թե սպանելը:

Աղբյուրը՝ tert.am