Վրաստանում ցուցարարները վերջնագիր են ներկայացրել վարչապետին (տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնում հավաքված լրագրողները, ընդդիմադիր գործիչներն ու նրանց կողմնակիցները խոստացել են շարունակել բողոքի ակցիաները, եթե վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չկատարի իրենց պահանջները մինչև երկուշաբթի երևանյան ժամանակով ժամը 12:00-ն և հրաժարական չներկայացնի:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան մասին, որը ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի դեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ:
Բողոքի ակցիային մասնակցել են լրագրողներ, որոնք պնդում են, որ հենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Արժանապատվության երթի» անցկացման աննպատակահարմարության մասին Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիա հրահրել:
Լաշկարավայի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն, փորձաքննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ նրան նախօրեին մահացած են հայտնաբերել իր բնակարանում:

Աղբյուրը՝ tert.am