Կարծիք

11.07.2021 12:31


Այո, Հայը դարձել է օդից փող սպասող մարդ, ով պատրաստ է հավատալ հեքիաթների

Այո, Հայը դարձել է օդից փող սպասող մարդ, ով պատրաստ է հավատալ հեքիաթների

ԱՐԴՅՈ՞Ք ԱՄԵՆ ԲԱՆ ՃԻՇՏ ԵՆՔ ԱՐԵԼ... ՄԱՍ 1։

Հունիսի 20-ի ընտրություններից հետո շատերի համար անհասկանալի էր, թե ինչպես Հայ հանրության մի ստվար շերտ, տեղի ունեցած արհավիրքներից և դավաճանություններից հետո, միևնույնն է ընտրեց Նիկոլ Փաշինյանին և չընտրեց ընդդիմությանը։ Շատերը համոզված կարծիքներ արտահայտեցին, որ ով ընտրել է Փաշինյանին, նա դավաճան է, մյուսները շարունակեցին «խելացի» այլ կարծիքներ արտահայտել, սակայն իրականությունը բոլորովին այլ տեղում է։

Մարդիկ կարծում են, որ տրամաբանությունն ու փաստացի ապացույցները լուծում են բոլոր խնդիրները։ Պետք է հուսախաբ անեմ Ձեզ՝ սխալվում եք։ Միգուցե այդ ամենը ճիշտ կլիներ դատարանում, բայց ոչ, մի միջավայրում, որտեղ կա ազատ կամարտահայտում։ Ի տարբերություն Ֆեմիդայի, մարդն ունի էմոցիաներ, զգացողություններ, արժանապատվություն, ինքնագնահատական... Այո, հոգեբանություն ասածը ընկած է այս ամենի հիմքում։ Իսկ արդյո՞ք մենք հաշվի առանք շարքային հայի հոգեբանությունը... Դե իհարկե ոչ։

Կանխավ ներողություն եմ խնդրելու այն բանի համար, որ գրառումս մի փոքր երկար կստացվի, սակայն համոզված եմ, որ ում հետաքրքիր է, մինչև վերջ կկարդա։ Ամեն դեպքում ճիշտը՝ գալ սկզբից։

2018 թվականի հեղաշրջումը կատարվեց հոգեբանների հսկողության տակ և ի սկզբանե դրվեցին հենքեր, որոնք այսօր, այսքան արհավիրքից հետո նույնիսկ աշխատում են։ Հեղաշրջումը պետք է ունենա իմաստ։ Եթե ամեն բան լավ լինի, հեղշրջման կարիք չի լինի, այսինքն հեղաշրջման ամենակարևոր և հիմնական հենքերից մեկը՝ հանրությանը երկու, ուշադրություն խնդրում եմ՝ ԵՐԿՈւ մասի աղջատելն էր։ Իրականության մեջ այդ աղջատումը օրգանիկ գոյություն չուներ, դրա համար էլ անհրաժեշտ էին թեզեր՝ «4 միլիարդ», «Քաջարանի պղնձամոլիբդենային...», «Սպայկա...» և վերջապես՝ «50/50»։ Տասնյակ տարիներ առաջ, որոշ շահագրգիռ ուժեր, ամենատարբեր ֆոնդերի և բարեգործական ընկերությունների անվան տակ սկսեցին ուսումնասիրել հայ հանրությանը և հասկացան տրիվյալ բաներ՝ հայը դարձել է էգոցենտրիկ և ալարկոտ։ Հայաստանում մեծ պոպուլյարություն են վայելում շահումով խաղերն ու խաղատները։ Ի միջի այլոց, քանակային առումով, խաղատներից ավելի շատ օգտվում են անապահով խավի ներկայացուցիչները։ Ի միջի այլոց այդ վիճակախաղերից մեկի անունը շատ բնութագրող է՝ «օդից փող...»։ Այո, Հայը դարձել է օդից փող սպասող մարդ, ով պատրաստ է հավատալ հեքիաթների և նույնիսկ ամբողջ ունեցվածքը խաղատանը տանուլ տալուց հետո կրկին գնալու է խաղալու՝ հավատալով այն հեքիաթին, թե ետ կբերի։

Շարունակությունը՝ հաջորդ գրառումով։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը