Լրահոս

17.06.2011 10:16


Նախագահների հանդիպման նախաշեմին Ադրբեջանը կրկին խոսում է շանտաժի լեզվով

Նախագահների հանդիպման նախաշեմին Ադրբեջանը կրկին խոսում է շանտաժի լեզվով

Ինչպես տեղեկացնում է «Aze.az»–ը, Ադրբեջանի պաշտոնական դեմքերի վերջին հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը Կազանի հանդիպումից բանակցային գործընթացում առաջընթացի ակնկալիքներ ունի, հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսել։

Ադրբեջանական կայքերը նաև նշում են, թե պաշտոնական Երևանը բանակցային գործընթացի երկար տարիների ընթացքում առաջին անգամ բաց հայտարարել է այն մասին, որ ուզում է բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ և լուծել ղարաբաղյան հարցը։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ, անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովն էլ հայտարարել է, որ եթե Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո առաջընթաց չգրանցվի, Ադրբեջանը կարող է դիմել հարցի ուժային լուծմանը։

Նկատենք, որ Ադրբեջանը հերթական անգամ նախագահների հանդիպումից առաջ սկսում է խոսել շանտաժի լեզվով։

Այս խորագրի վերջին նյութերը