Ադրբեջանցիները հիստերիա են բարձրացրել ԼՂՀ նախագահի հարցազրույցի կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց էր տվել ռուսական հայտնի «Военный дипломат» ամսագրին, որի խմբագրակազմում ընդգրկված են ՌԴ հայտնի քաղաքական գործիչներ։ ԼՂՀ նախագահի լուսանկարը տեղադրված էր այդ ամսագրի գլխավոր էջում՝ ստորագրված՝ ԼՂՀ նախագահ։ Հենց դա էլ ադրբեջանցիների հերթական հիստերիայի առիթն է դարձել։ Նրանք հայտարարում են, որ դա կազանյան հանդիպման նախաշեմին արված սադրանք է, որը, չգիտես՝ ինչու, եկել է Ռուսաստանից՝ մի երկրից, որն իր վրա է վերցրել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ղեկը։
Բակո Սահակյանի հարցազրույցին արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարել հետաքննություն անցկացնել այդ հրապարակման կապակցությամբ։

7or.am