Լրահոս

17.06.2011 09:50


Վաշինգտոնում քննարկվում է ԱՄՆ–ի զորքերի՝ Աֆղանստանից դուրս բերման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է Աֆղանստանում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի զորքերի գլխավոր  հրամանատար Դևիդ Պետրեուսի հետ և քննարկել հարցեր՝ կապված  հուլիսին ծրագրված զորքերի դուրս բերման հետ։

Ինչպես հայտնում է «svobodanews.ru» կայքը, Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Պետրեուսն ԱՄՆ նախագահին Աֆղանստանում ԱՄՆ զորքերի կրճատման մի քանի տարբերակ է առաջարկել։

Սպասվում է, որ  մոտակա օրերին Օբաման կհայտարարի Աֆղանստանից զորքերի դուրս բերման սկզբի մասին։ Դուրս բերվող զորքն ընդհանուր առմամբ բաղկացած է 100 հազ զինվորից և սպաներից։

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ  զորքերի  աստիճանաբար  դուրս բերումը, որը կավարտվի 2014–ին, անհրաժեշտ է, որպեսզի աֆղանական զորքերն աստիճանաբար կարողանան ինքնուրույն կառավարել երկրի անվտանգությունը։

Այս խորագրի վերջին նյութերը