Լրահոս

17.06.2011 09:48


Պան Գի Մունը կոչ է արել Սիրիայի նախագահին դադարեցնել սպանությունները

Պան Գի Մունը կոչ է արել Սիրիայի նախագահին դադարեցնել սպանությունները

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել «դադարեցնել սպանել մարդկանց»։

Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը՝ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով Բրազիլիայի մայրաքաղաքում, հույս է հայտնել, որ ՄԱԿ–ը մոտակա ժամանակներում կկարողանա հանգամանալից քննարկել Սիրիայի իրավիճակը։

Սիրիայում զանգվածային ժողովրդական ցույցերը սկսվել են մարտի կեսերից, Հորդանանին սահմանակից Դերաա քաղաքում։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են երկրի այլ բնակավայրեր, մասնավորապես Լաթաքիա, Բանիաս, Հոմս, Համա քաղաքներ և մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններ։ Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են բարեփոխումների անցկացում և երկրի քաղաքական կյանքի ժողովրդավարացում։

Այս խորագրի վերջին նյութերը