Հարցազրույց

10.07.2021 09:02


Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելուց հետո անցնելու են Թուրքիային. քաղաքագետ (տեսանյութ)

Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելուց հետո անցնելու են Թուրքիային. քաղաքագետ (տեսանյութ)

Բենիամին Մաթևոսյան. «Մեր տարածաշրջանը փոքր է, և հարցերի քանակը, որոնք կարող են լինել բանակցությունների սեղանին, սահմանափակ է, և հասկանալի է, որ քննարկվող հարցերի թվում կա Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը: Սակայն, պարադոքսն այն է, որ իրեն ամենաթափանցիկը կոչող կառավարությունը, որը Դավոսից ուղիղ եթեր էր դուրս գալիս և պետական ​​կառավարման համակարգում պարգևավճարի մասին «բաց ու թափանցիկ» պատմում, այսօր լռում է և ոչինչ չի ասում այն ​​մասին, թե ինչ է ստորագրելու թշնամի պետության հետ: Չի ասում թե Ադրբեջանի համար շահավետ ինչ զիջումներ է պատրաստվում գնալ, արդյոք նա պաշտոնական Բաքվի հետ քննարկո՞ւմ է անկլավների հարցը:

Մի շարք փորձագետներ նաև բաց տեքստով ասում են, որ «Ադրբեջանի հետ հարցերը լուծելուց հետո» կգա Թուրքիայի հերթը, և Անկարան Փաշինյանից կստանա այն ամենը, ինչ իրեն համար կարևոր է՝ Կարսի պայմանագրի վերահաստատումից մինչև Երևանի հրաժարվելը Ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունից»:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը