Լրահոս

17.06.2011 09:30


Հիլարի Քլինթոնը Քադաֆիի վարչակարգին բռնաբարության մեջ է մեղադրել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի  Քլինթոնը լիբիական ղեկավար, գնդապետ Մուամար  Քադաֆիին մեղադրել է նրանում, որ  նա բռնաբարութույունն օգտագործում է որպես ռազմական մեթոդ։

Քլինթոնն ասել է, թե խորապես անհանգստացած է Լիբիայում զանգվածայաին բռնությունների մասին տեղեկություններով, ինչպես նաև նրանով, որ Մերձավոր  Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում երկրների ղեկավարները բռնությունն օգտագործում են ժողովրդավարական բողոքի  գործողությունները ճնշելու համար։

Նա նաև  բարձր է գնահատել Լիբիացի  կանաց խիզախությունը, որ բարձրաձայնել են այն մասին, թե Մումար Քադաֆիին հավատարիմ զինծառայողները բռնաբարել են իրենց։

Այս խորագրի վերջին նյութերը