Աշխարհ

09.07.2021 15:33


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1108 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1108 նոր դեպք

Հուլիսի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1108 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 714 մարդ, մահացել է 7 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 374 836, այստեղից ապաքինվել է 357 804 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 421:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 895 փորձարկում, այդ թվում 13 758-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 137-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.64% է, վերջին 14 օրվանը՝ 3.47%, վերջին 7 օրվանը՝ 3.89%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 289 399 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 598 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 78 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 285 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 936 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը