Լրահոս

17.06.2011 08:54


Ամերիկացի գեներալ. ««Ալ Քաիդայի» նոր առաջնորդին սպասվում է բեն Լադենի ճակատագիրը»

Ինչպես հաղորդում է «BBC»–ն,ԱՄՆ շտաբի ղեկավարների միասնական կոմիտեի նախագահ, ծովակալ Մայք Մալենը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կփնտրի «Ալ–Քաիդայի» նոր  առաջնորդ Այման Զավահիրին և կսպանի նրան, ինչպես դա տեղի ունեցավ նրա նախորդի՝ Ուսամա բեն Լադենի հետ։

Մալենը նաև հայտարարել է, որ զարմացած չէ այն  փաստով, որ Զավահիրին դարձել է բեն Լադենի փոխարինողը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ Այման Զավահիրին այնքան փորձ ու խարիզմա չունի, ինչպես որ բեն Լադենն ուներ։

Ըստ նախարարի` այնուամենայինվ, նրա առաջադրումը «Ալ Քաիդայի» ղեկավարի պաշտոնում նշանակում է, որ կազմակերպությունը շարունակում է գործել և նրա դեմ պետք է պայքարել։

Այս խորագրի վերջին նյութերը