Աշխարհ

09.07.2021 12:14


Բաքուն և Մոսկվան քննարկել են սահմանի դեմարկացիայի հարցը

Բաքուն և Մոսկվան քննարկել են սահմանի դեմարկացիայի հարցը

Բաքուն և Մոսկվան բանակցությունների հերթական փուլ են անցկացրել ադրբեջանա-ռուսական սահմանի դեմարկացիայի շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Հանդիպմանը քննարկվել են դեմարկացիայի գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, հաստատվել են դաշտային դեմարկացիոն աշխատանքների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի՝ համաձայն հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը