Աշխարհ

09.07.2021 18:45


«Նա հստակ գիտեր». «Հիմնական բնազդ» ֆիլմի ռեժիսորը պատմել է առանց ներքնազգեստի ոտքը ոտքին գցելու հայտնի տեսարանի մասին (տեսանյութ, լուսանկար)

«Նա հստակ գիտեր». «Հիմնական բնազդ» ֆիլմի ռեժիսորը պատմել է առանց ներքնազգեստի ոտքը ոտքին գցելու հայտնի տեսարանի մասին (տեսանյութ, լուսանկար)

Վերջերս թողարկված ինքնակենսագրականում Շերոն Սթոունը հայտատարարել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի ռեժիսորը խաբեությամբ իրեն ստիպել է նկարահանել տեսարանը, որում ներքնազգեստ չի կրում և ոտքը գցում է ոտքին։ Նրա խոսքով՝ Փոլ Վերխովենն ասել է, որ իր ներքնազգեստը վատ է արտացոլում լույսը, այդ պատճառով դերասանուհուն խնդրել է հանել այն։ Ֆիլմի վերջնական տարբերակում մերկ մարմին չպետք է երևար։

Variety-ին տված նոր հարցազրույցում Փոլ Վերխովենը պատասխանել է աստղին․ «Իմ հիշողությունները կտրուկ տարբերվում են Շերոնի հիշողություններից։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի այն հիանալի կերպարի հետ, որով նա մարմնավորել է Քեթրին Թրամելին։ Նա ֆենոմենալ է։ Մենք նախկինի նման հաճելի հարաբերություններ ունենք և հաղորդագրություններ ենք ուղարկում միմյանց։ Բայց նրա վարկածը հնարավոր չէ։ Նա հստակ գիտեր, թե ինչ ենք մենք անում։ Ես նրան ասացի, որ ֆիլմը հիմնված է կնոջ պատմության վրա, որին ես ճանաչել եմ, երբ ուսանող եմ եղել։ Այդ աղջիկը երեկույթի ընթացքում մշտապես ոտքը ոտքին էր գցում և առանց ներքնազգեստի էր։ Երբ իմ ընկերուհին նրան ասաց, որ մենք կարող ենք տեսնել նրա սեռական օրգանները, նա պատասխանեց․ «Իհարկե, հենց դրա համար էլ ես անում եմ»։ Հետո ես ու Շերոնը որոշեցինք ամեն ինչ այդ կերպ անել»։

gettyimages-634348310-scaled-e1625756012399

Ի դեպ, «Հիմնական բնազդի» պրեմիերան տեղի է ունեցել 1992թ․-ին «Կաննի» կինոփառատոնի բացման ընթացքում։ Շուտով Ռուսաստանում առաջին անգամ կթողարկվի կուլտային ժապավենը կտրված տեսարաններով։

Այս խորագրի վերջին նյութերը