Նիկոլն անձնական վրեժ է լուծում. Գորիսում տեռոր է՝ քաղաքական վենդետա, շինծու քրեական գործեր. Վահե Հակոբյան (տեսանյութ)
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
Բանախոսը նշել է.
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» անդամը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի դեմ ցուցմունք է տվել աներձագը:
Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ոստիկանությունը, քննչական մարմինները՝ բոլորն այժմ կենտրոնացած են Սյունիքում. քաղաքական վենդետա, կորզված ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործեր…
Իշխանությունները թիրախավորել են համայնքի կին ղեկավարին, որպեսզի հեշտ լինի ճնշում գործադրել, որ ցուցմունք տա Առուշ Առուշանյանի դեմ:
Այս ողջ գործընթացում կա տրամաբանության և Նիկոլի անձնական շահերի բախում:
Սյունիքի մարզում 7 թե 8 ընտրատեղամաս կա, որտեղ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում պետք է քվեարկեին զինվորականները, բայց քվեարկել են 25-ում. կասկածներ ունենք, որ զինվորականները շրջել են տեղամասերով:
Սյունիքում քաղաքական հայացքների համար անթաքույց ստիպում են մարդկանց դուրս գալ աշխատանքից, ընդ որում՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր համակարգում աշխատողներին:
Նիկոլն անձնական վրեժ է լուծում. քանդելով հանքարդյունաբերության ոլորտի կառույցները՝ վերջնականապես կքանդվի Հայաստանի տնտեսությունը:
Չեմ բացառում, որ իշխանությունների կողմից տարածքների վերաբերյալ կստորագրվեն նոր փաստաթղթեր:
Նիկոլն անձնական վրեժ է լուծում. Գորիսում տեռոր է՝ քաղաքական վենդետա, շինծու քրեական գործեր. Վահե Հակոբյան (տեսանյութ)
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
Բանախոսը նշել է.
Աղբյուրը՝ 168.am