Քրիստոնյան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել
Եպիսկոպոս Լուջի Պադովեզեի սպանությունից մեկ տարի անց, ով գլխավորում էր երկրի կաթոլիկ համայնքը, քրիստոնյա թուրքերը ողջունում են քրիստոնյա իրավաբանի ընտրվելը երկրի խորհրդարան և այդպիսով մահմեդական երկրում քրիստոնյաների նկատմամբ հանդուրժողականության հույս տեսնում։
Այս մասին տեղեկացնում է «Catholic World News»–ը։
Ստամբուլի առաքելական վիկարիատի քահանա Լորենցո Պիերետոն Էրոլ Դորայի ընտրությունը՝ որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, անվանել է լավ նշան երկրի քրիստոնյաների համար։
–Դորան հայտնի է որպես իրավաբան, ով պաշտպանում էր հալածանքների ենթարկված քրիստոնյաներին,– նշել է կաթոլիկ հոգևորականը։
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մի շարք մարմիններում քրիստոնյաներ կան, բայց խորհրդարանում արդեն մի քանի տասնամյակ է՝ քրիստոնյաներ չկան։