Լրահոս

16.06.2011 17:05


ԵՄ փորձագետները մրցակցության և պետական օժանդակության վերաբերյալ իրենց փորձն են ներկայացնում Հայաստանում

Շուկայում գերիշխող դիրք ձեռք բերելով` հնարավոր է, որ տնտեսվարողները լրջորեն չարաշահեն իրենց դիրքը: Հայաստանում նման օրինակները եզակի չեն, և այդ գործելակերպերի դեմ արդյունավետորեն պայքարելու համար կարևոր է պատասխանել հետևյալ հարցերին. ինչպես գնահատել՝ արդյո՞ք տնտեսվարողը տվյալ շուկայում գերիշխող դիրք է գրավում, թե ոչ, արդյո՞ք այդ վարքագիծը համարվում է չարաշահում, թե ոչ, որոնք են չարաշահման դրսևորումները եւ որոնք կարող  են հանդիսանալ ‹‹բարձր›› գների պատճառները:

Հունիսի 17-ին լրագրողներն ու պետական մարմինների ներկայացուցիչներն առիթ կունենան ԵՄ անդամ երկրների փորձագետներից լսելու այս հարցերի պատասխանները: Մասնավորապես, կներկայացվի գերիշխող դիրքի չարաշահման գործ՝ սուրճի շուկայում:

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետներն առավոտյան` առաջին սեմինարում կներկայացնեն նաեւ միջազգային փորձը հակամրցակցային համաձայնությունների և դրանց դեմ պայքարի ազդեցության վերաբերյալ:

Օրվա երկրորդ կեսին` ԵՄ անդամ երկրների փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության սկզբունքները, մասնավորապես, թե ինչու է պետական օժանդակության վերահսկողությունը կարևոր Հայաստանի համար միջազգային տեսանկյունից և, ի վերջո, սպառողների համար:

Այս խորագրի վերջին նյութերը