Ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբեր ամսին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը եւ Երեւան քաղաքի Արցախի փողոց 47 հասցեում տեղակայված շինությունում մինչեւ 2009թ. հուլիս ամիսը հիշյալ ընկերության միջոցով կազմակերպել է ոգելից խմիչքների արտադրություն եւ իրացում:
Հ. Մարգարյանը, «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերության` պետական բյուջեին ունեցած 61 462 259 դրամ հարկային պարտավորության պայմաններում, սեփական եւ ընկերությանը փոխառության կարգով գումարներ տրամադրած այլ անձանց շահերից ելնելով, ինչպես նաեւ` հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, □Էրեբունու գինու-կոնյակի գործարան□ ՍՊ ընկերության տնօրեն, իր բարեկամ Ն. Մարգարյանի օժանդակությամբ 2009թ. հուլիսի 15-ի թիվ 2782, 2009թ. հուլիսի 16-ի թիվ 2808, 2809, 2810 եւ 2009թ. հուլիսի 23-ի թիվ 2907 հաշիվ-ապրանքագրերով 347 467 779 դրամ գումարով □Էրեբունու գինու-կոնյակի գործարան□ ՍՊ ընկերությանն է օտարել ընկերության ամբողջ գույքը` հիմնական միջոցներ հանդիսացող արտադրական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, պատրաստի արտադրանքը եւ այլ ապրանքանյութական միջոցներ` այդպիսով ընկերությանը զրկելով արտադրական կարողություններից եւ վճարունակությունից: Վերոհիշյալ գործարքից ստացված գումարներով Հ. Մարգարյանը մարել է փոխառության կարգով իր եւ այլ անձանց կողմից ընկերությանը տրամադրված գումարները: Արդյունքում` «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը Հ. Մարգարյանը զրկել է իր պարտավորությունների կատարման բոլոր հնարավորություններից: Այդկերպ վերջինս ստեղծել է կանխամտածված անվճարունակության հատկանիշներ եւ հետագայում իր հիմնադրած ընկերությունը հասցրել սնանկության` պետությանը պատճառելով խոշոր չափի` 172 526 900 դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում Հ. Մարգարյանի կողմից կամովի վերականգնվել է 50 մլն. դրամի վնասը:
Հ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, իսկ Ն. Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 39-193-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Մեղադրվում են կանխամտածված սնակության համար

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչություն