Լրահոս

16.06.2011 17:01


Քադաֆին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել ՆԱՏՕ–ի հովանավորության ներքո

Քադաֆին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել ՆԱՏՕ–ի հովանավորության ներքո

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, իտալական «Carrera de la Sera»–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գնդապետ Քադաֆին համաձայն է ընտրություններ անցկացնել միջազգային վերահսկողության ներքո, եթե դրանք չեն կեղծվելու։

«Դրանք կարող են անցկացվել մոտակա երեք ամիսների ընթացքում՝ ամենաուշը տարվա վերջ։ Թափանցիկության երաշխիքներ կարող են տրվել միայն միջազգային դիտորդների առկայության դեպքում»,–ասել է նա։

Սեյֆ ալ Իսլամի խոսքերով՝ ընտրությունները կարող են անցկացվել միջազգային այնպիսի կառույցների վերահսկողության ներքո, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ–ը, Աֆրիկյան միությունը և նույնիսկ ՆԱՏՕ–ն, որն այժմ ռազմական գործողություններ է իրականացնում Լիբիայում։

«Ես չեմ կասկածում, որ լիբիացիների ճնշող մեծամասնությունը գտնվում է իմ հոր կողմում, և հասկանում են, որ ապստամբները մոլեռանդ իսլամիստական ֆունդամենտալիստներ և ահաբեկիչներ են, ովքեր ապստամբել են Սարկոզիի հրամանով»,–ավելացրել է նա։

Քադաֆիի որդին պարզաբանել է, որ եթե նույնիսկ Լիբիայի առաջնորդը պարտություն կրի ընտրությունների ժամանակ, ապա չի պատրաստվի լքել Լիբիան։

Այս խորագրի վերջին նյութերը