Կարծիք

08.07.2021 10:42


ԵՄ-ում դեռ չեն ճանաչում Հայաստանում արված AstraZeneca-ով պատվաստումը

ԵՄ-ում դեռ չեն ճանաչում Հայաստանում արված AstraZeneca-ով պատվաստումը

Սովորաբար չեմ գրում նման բաների մասին, սա չափազանց անձնական է: Սակայն որոշեցի մեկնել Նորվեգիա՝ դստերս ու թոռներիս տեսնելու: Նորվեգիան ընդունում է պատվաստված մարդկանց, սակայն պատվաստումը պետք է ճանաչվի Եվրամիության կողմից:

Թվում է` ինչո՞ւմն է խնդիրը: AstraZeneca-ն նաև Աֆրիկայում է AstraZeneca:

Բայց ոչ, Հայաստանում ստացված QR կոդը, ինչպես պարզվեց, Եվրոպայում չի ճանաչվում:

Թվում է, թե հարցը պետք է հեշտորեն լուծվի, և ես զանգահարեցի Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն:

Թեժ գծի հեռախոսահամարները չեն պատասխանում:

Օգտվելով նրանից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է Առողջապահության նախարարության հետ նույն շենքում, դիմեցի այնտեղ (թեժ գծի աշխատակիցները, ինչպես ինձ ասացին, սրճում էին):

Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որը տալիս է այս QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, դժվար թե ընդհանրապես ինչ-որ մեկին հետաքրքրում են):

Հաջորդեց սովորական բյուրոկրատիան՝ ընկերությունից ինձ ուղարկեցին առողջապահության նախարարություն, այնտեղից, չգիտես ինչու, լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed և առողջապահության նախարարություն:

Շրջանակը փակվեց: Եվ երբ այն փակվեց, ինձ խորհուրդ տվեցին նախարարին ուղղված դիմում գրել:

Կեցցե նոր բյուրոկրատիան։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Մարկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը