Կարծիք

07.07.2021 20:10


Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են

Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են

Այսօր Ադրբեջանի նախագահի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումն` ըստ տնտեսական շրջանների: Նոր որոշմամբ առանձին շրջանի մեջ են մտնում Արցախի շրջանները (բացառությամբ Քաշաթաղի ու Քարվաճառի): Իսկ Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները մտցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի մեջ: Այս վերջին անունը շատ խոսուն է. կարծում եմ` կռահում եք, որ եթե կա արևելյան, ուրեմն կա նաև «արևմտյան Զանգեզուր», որի տակ մեր հարևանները (քաղաքական ու հասարակական մակարդակներում) պատկերացնում են Սյունիքը:

Սյունիքը նվաճելու ուղղությամբ Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական աշխատում են` գրանցելով արդյունքներ: Ու հաջողելու են, քանի Հայաստանում չձևավորվի ազգային իշխանություն:

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը