ԵՄ–ն պատրաստ է ընդլայնել իր դերակատարումը ԼՂ կարգավորման բանակցություններում
Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել իր դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ, ինչպես նաև աջակցել խաղաղ համաձայնության կայացմանը։
Այս մասին հայտարարել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Միրոսլավ Լայչակը։
«Իրականում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Եվրամիությանը սահմանակից միակ հակամարտությունն է, որի կարգավորման գործընթացին նա անմիջականորեն չի մասնակցում»,–ասել է բարձրաստիճան դիվանագետը։
–Մենք ձգտում ենք ավելի գործուն և նշանակալի քաղաքական դերակատարման։ Այնուամենայնիվ, պատկերացնում ենք, որ այս զգայուն փուլում ձևաչափի փոփոխությունը չի նպաստի ԼՂ խնդրի կարգավորմանը։
–Անմիջականորեն ներգրավված չլինելով բանակցությունների մեջ՝ պաշտոնական Բրյուսելն այդ նույն ժամանակ կարող է աջակցել գործընթացին դրսից՝ ավելացնելով ԵԱՀԿ ՄԽ կողմից ներդրվող ջանքերը,– ասել է նա ու պարզաբանել,– սեպտեմբերի 1–ից տարածաշրջանում կնշանակվի ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը, որի հիմնական առաքելություններից մեկը կլինի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին աջակցություն ցուցաբերելը։
Լայչակն իր խոսքում ընդծել է նաև, որ Եվրամիության համար ընդունելի է միայն հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը, և պաշտոնական Բրյուսելը մտադիր է շարունակել շփման գծից դիպուկահարների հեռացման ուղղությամբ տարվող աշխատանքները։