Առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր թեկնածուն նա կլինի
Թուրքիայում՝ հատկապես ընդդիմադիր շրջանակներում, վերջերս շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: 2023-ին նախատեսված ընտրությունները վաղաժամ անցկացնելու դեպքում իշխանության ամենահավանական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Չնայած, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները վաղաժամ չեն անցկացվելու՝ ընդդիմությունը, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), արդեն հայտարարել է իր թեկնածուի անունը:
Հուլիսի 6-ին Անկարայում կուսակցության գրասենյակներից մեկի՝ վերաբացման ժամանակ ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իրենց թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս հայտարարությունը բավականին անսպասելի է եղել, քանի որ մինչ այս Թուրքիայի քաղաքական ու հասարակական շրջանակներում համոզմունք կար, որ ԺՀԿ թեկնածուն կլինի այդ կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Նշենք նաև, որ հաջորդ ընտրություններում հիմնական մրցակցությունը սպասվում է 2 բլոկների միջև իշխանական «Ժողովուրդ» (ներառում է Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ու «ազգայնական շարժում» կուսակցությունները) և ընդդիմադիր «Ազգ» (միավորում է քեմալական ԺՀԿ-ն ու ազգայնական «Լավ» կուսակցությունը) դաշինքների ու նրանց թեկնածուների միջև:

Աղբյուրը՝ ermenihaber.am