Աշխարհ

07.07.2021 21:20


Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկայացուցչին

Թուրքական հետախուզությունը Ղրղզստանում առևանգել է գյուլենական շարժման ներկայացուցչին

Ղրղզստանը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպան Սադըք Դողանին՝ կապված Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման, ապա և կալանավորման հետ: Դեսպանը խորհրդակցությունների նպատակով հրավիրվել էր Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություն։

Ինանդին, ըստ թուրքական կողմի, համարվում էր Միջին Ասիայում գյուլենական շարժման ղեկավարը։ Գյուլենական շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։

Ինանդիի կալանավորման լուրը հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստից հետո։

Ղրղզստանում բողոքի ակցիաներ են սկսվել տեղի ունեցածի կապակցությամբ։ Ինանդիի հարազատները մեղադրել են երկրի իշխանություններին անգործունեության մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը